ՀՀ զբոսաշրջային ոլորտը ներկայացվել է ATM Dubai 2018 ցուցահանդեսում

26.04.2018 | 17:27 Գլխավոր էջ / Նորություններ /
#ATM Dubai 2018 #զբոսաշրջություն
Ապրիլի 22-25-ը Հայաստանը մասնակցել է Դուբայում կայացած ATM Dubai 2018 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ 7 զբոսաշրջային օպերատորների միասնական տաղավարով։

Ցուցահանդեսի շրջանակում հայաստանյան զբոսաշրջային ընկերություններին հնարավորություն է ընձեռվել մասնակցելու B2B ձեւաչափով միջոցառումներին:

Միջոցառմանը ներկա են եղել ավելի քան 200 պոտենցիալ գնորդներ, զբոսաշրջային գործակալությունների, ընկերությունների տնօրեններ, ավիաընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են զբոսաշրջային տարբեր ուղղություններով։

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը մրցութային կարգով ընդգրկվել է Speed Networking միջոցառման մասնակիցների ցուցակում՝ նպատակ ունենալով հանդիպումներ իրականացնել զբոսաշրջության տարբեր ոլորտներով հետաքրքրված օտարերկրյա բլոգերների, լրագրողների հետ, ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, տուրիստական ուղղությունները եւ միջազգային ասպարեզում բարձրացնել Հայաստանի ճանաչելիությունը։

«Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամն արդեն իսկ ամրագրել է մի շարք հանդիպումներ զբոսաշրջային ուղղվածություն ունեցող ֆիլմարտադրող ընկերությունների, փառատոնների կազմակերպիչների, WTM, ATM, IGTM եւ մի շարք այլ համաշխարհային զբոսաշրջային ցուցահանդեսների վաճառքի բաժնի, PR գործակալությունների ներկայացուցիչների, օտարալեզու ամսագրերի, լրատվական կազմակերպությունների, օտարերկրյա մի շարք բլոգերների, լրագրողների հետ»,- ասված է Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության տարածած հաղորդագրությունում։
Դիտում՝ 2182
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai