Արամյան. Ներքաղաքական իրավիճակը կազդի տնտեսական ակտիվության վրա

26.04.2018 | 16:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարդան Արամյան
ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանն այսօր ասել է, երկրում ստեղծված իրավիճակի «շարունակականությունը կարող է ազդել Հայաստանի տնտեսական ակտիվության աճի ցուցանիշների վրա»։

«Անկախ նրանից, թե ազգաբնակչության մեջ որոշակի անհանգստություններն ինչի պատճառով են առաջացել՝ տնտեսական, քաղաքական, թե այլ, մենք պետք է շատ ուշադիր լինենք ինֆորմացիոն հոսքերի կառավարման հարցում։ Կա համաշխարհային փորձ, որ երբ տեղի են ունենում որոշակի անհանգստություններ, ինֆորմացիոն հոսքերը տարբեր ուղղություններով են գնում եւ դա ազդում է տնտեսական աճի ցուցանիշի վրա, քանի որ բոլորս՝ ե՛ւ որպես սպառող, ե՛ւ որպես ներդրող, մեր վարքագիծը կառուցում ենք տեղեկատվության հիման վրա»,-լրագրողների հետ զրույցում ասել է Վարդան Արամյանը։  

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ յուրաքանչյուր տեղեկատվությանը պետք է շատ զգույշ վերաբերվել, «քանի որ այն կարող է հանրության շրջանում շփոթություն առաջացնել, որը, հնարավոր է, վտանգավոր լինի»։

«Հայաստանում ստեղծված իրավիճակը բոլորիս է մտահոգում, եւ պետք է գտնվի երկրի համար լավագույն ելքը։ Լուծումը կառուցողական երկխոսության մեջ է եւ օրենքի բոլոր դրույթներին համահունչ առաջ շարժվելը»,- ասել է Վարդան Արամյանը:

Նա տեղեկացրել է նաեւ, որ կառավարությունն այսօր հաստատել է 2017թ.բյուջեի կատարողականը եւ այն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով։
Դիտում՝ 2137
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai