Չուբայսը դարձել է Վարդանյանի բիզնես գործընկերը

14.04.2018 | 08:59 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռուբեն Վարդանյան #Անատոլի Չուբայս
Ձեռներեց Ռուբեն Վարդանյանը հրավիրել է «Ռոսնանո»-ի վարչության նախագահ Անատոլի Չուբայսին դառնալ «Ռոմանով դվոր» բիզնես-կենտրոնի երրորդ հերթի համասեփականատերը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները:

Կրեմլի անմիջական հարեւանությամբ գտնվող շենքը գնահատվում է $50 մլն:

8 հազ. ք. մ. ընդհանուր մակերեսով գրասենյակային համալիրի երրորդ հերթը բացվել է 2014 թվականին:

Նախկինում Ռուբեն Վարդանյանի գործընկերն էր RD Group-ի հիմնադիր Գագիկ Ադիբեկյանը: 2018 թվականի սկզբին «Վեդոմոստի»-ն հայտնել էր, որ գործընկերները որոշել են բաժանել բիզնեսը. գրասենյակները մնացել են Վարդանյանին, իսկ առեւտրի կենտրոնները՝ Ադիբեկյանին:
Դիտում՝ 7330
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo