Ժնեւում «բացահայտել են» ՀՀ գործարար հնարավորությունները

13.04.2018 | 17:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Հովհաննիսյան #Ժնեւ
Ապրիլի 12-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայացել է «Հայաստան. բացահայտեք գործարար հնարավորությունները» խորագրով գործարար համաժողովը, որին մասնակցել է շուրջ 70 գործարար տարբեր երկրներից:


Համաժողովը կազմակերպվել էր Ժնեւ կանտոնի Առեւտրաարդյունաբերական պալատի, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության (ՀԱԳՄ) համագործակցությամբ` Շվեյցարիայում Հայաստանի առեւտրային ներկայացուցիչ Հայկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ ու համակարգմամբ:

Ժնեւ կանտոնի Առեւտրաարդյունաբերական պալատի գլխավոր տնօրենի տեղակալ Վինսենթ Սուբիլիան նշել է, որ շվեյցարական գործարար համայնքը բավականին հետաքրքրված է Հայաստանով եւ հավելել, որ ձեռնամուխ է լինելու դեպի Հայաստան գործարար պատվիրակության այցի կազմակերպմանը:  

Հայաստանյան գործարար պատվիրակությունն ընդգրկել է 30 ընկերությունների ղեկավարների ու ներկայացուցիչների:

Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության եւ Ժնեւ Կանտոնի առեւտրաարդյունաբերական պալատի միջեւ կնքվել է համագործակցության հուշագիր, որը նոր հնարավորություններ կստեղծի գործարար շրջանակների համագործակցության ընդլայնման առումով:

Միջոցառման ավարտին անցկացվել է հայկական արտադրանքի ցուցադրություն-համտես:

Մինչեւ համաժողովը կազմակերպվել է նաեւ հայկական արտադրանքի ցուցադրություն, ինչպես նաեւ անցկացվել են առանձին հանդիպումներ շվեյցարական գործարարների հետ՝ B2B ձեւաչափով:

Հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ հայաստանյան ներգնա զբոսաշրջության, ալկոհոլի արտահանման, քարի արտահանման ու լոգիստիկայի, ազատ գոտիների մասով:

Կազմակերպվել է նաեւ այցելություն «Ֆրանկ Մյուլլեր» ընկերություն, որտեղ քննարկվել են հայաստանյան տարբեր ընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։
Դիտում՝ 2723
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai