Մասրիկ-1 արեւային կայանը կկառուցի նիդեռլանդա-իսպանական կոնսորցիումը

13.04.2018 | 13:17 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Հարությունյան #Մասրիկ-1 #արեւային էներգետիկա
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն ասել է, որ արեւային կայանների կառուցման ծրագրի շրջանակում ձեւավորվել է արեւային էներգետիկայի զարգացման նոր քարտեզ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի մոտ կայացած խորհրդակցության ընթացքում փոխնախարարը նշել է, որ քարտեզի շրջանակում մշակվել է տարբեր վայրերում տարբեր հզորություններով կայանների կառուցման վեց տեխնիկատնտեսական հիմնավորում, որոնցից մեկը եղել է Մասրիկ-1 ծրագիրը:


Հայկ Հարությունյանը, ներկայացնելով Մասրիկ-1 55 ՄՎ արեւային կայանի կառուցման ներդրողների մրցույթի արդյունքները, նշել է, որ մրցույթը հայտարարվել էր 2017-ի ապրիլին, փաթեթը ձեռք է բերել 7 տասնյակ ընկերություն, 20-ը դիմել է նախաորակավորման: Այս փուլն անցել է 10 ընկերություն, իսկ հինգը տվել է ծրագրի իրականացման առաջարկություն:

Մրցույթի արդյունքներով ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V եւ իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը: Առաջարկված սակագինն է $0.0419՝ առանց ԱԱՀ-ի (20.11 դրամ):

Հայկ Հարությունյանը նշել է, որ այժմ նիդեռլանդական ընկերության հետ ընթանում են բանակցություններ, եւ առաջիկա շաբաթվա ընթացքում վերջինիս ղեկավարները ժամանելու են Հայաստան:

Նախատեսվում է, որ Մասրիկ-1 արեւային կայանի կառուցման պայմանագիրը պետք է ստորագրվի մինչեւ հունիսի 1-ը, իսկ կառավարության հաջորդ նիստում ներկայացվելու է ծրագրի մրցույթի հաղթողի վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը:
Դիտում՝ 1916
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai