Եկամտային հարկի դրույքաչափը կվերանայվի

13.04.2018 | 09:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#Եկամտային հարկ #Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ասել է, որ հարկավոր է անդրադարձ կատարել եկամտային հարկի դրույքաչափի նվազեցման հարցին:

«Միկրոմակարդակում այդ հարկատեսակի բեռի նվազեցումն աշխատող յուրաքանչյուր քաղաքացու համար կավելացնի իրական տնօրինվող եկամուտները, իսկ մյուս կողմից՝ գործատուին հնարավորություն կտա նույն աշխատավարձի պայմաններում ներգրավվել առավել որակյալ աշխատողների»,- ասել է Կարեն Կարապետյանը ապրիլի 12-ին կայացած կառավարության նիստի ժամանակ։

Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է հարկային բեռի թեթեւացման հետ մեկտեղ, հարկային վարչարարության գործիքակազմը բարելավել այնպես, որ էապես նվազեցվեն եւ կանխվեն հարկումից խուսափելու դեպքերը:


Տնտեսական զարգացման եւ ներդրումների, ֆինանսների նախարարների պաշտոնակատարներին, Պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել է 10-օրյա ժամկետում ամփոփել իրականացված նախնական ուսումնասիրությունները եւ գնահատումները, դրա հիման վրա համատեղ քննարկել ու ներկայացնել եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման եւ հարկային վարչարարության գործիքակազմն արդյունավետ եղանակով ընդլայնելու վերաբերյալ առաջարկություններ:
Դիտում՝ 3086
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai