Կոնվերս Բանկը խաղարկում է UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի տոմս

29.03.2018 | 11:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #UEFA

Կոնվերս Բանկը գործարկում է «Հանդիպեք չեմպիոններին» ակցիան, որի շրջանակում իր Mastercard եւ Maestro քարտապաններին առաջարկում է անկանխիկ գնումներ կատարել եւ հնարավորություն ստանալ՝ գտնվելու UEFA Չեմպիոնների Lիգայի Կիեւում կայանալիք եզրափակիչ խաղին:

Բանկում նշել են, որ ակցիան գործարկվում է անկանխիկ գործարքների խրախուսման նպատակով, եւ դրա ընձեռած հնարավորություններից կարող են օգտվել Mastercard եւ Maestro այն քարտապանները, որոնք ակցիայի շրջանակում՝ 2018թ. մարտի 26-ից մինչեւ մայիսի 10-ը ներառյալ, կկատարեն առնվազն 25 անկանխիկ գործարք՝ նվազագույնը 400 000 դրամի կամ համարժեք արտարժույթի:

«Ակցիայի շրջանակում կխաղարկվի UEFA Չեմպիոնների լիգայի եզրափակչի 1 տոմս՝ երկու հոգու համար, եւ ուղեւորություն դեպի Կիեւ: Ակցիայի շրջանակում առավելագույն գումարի եւ քանակի գործարքներ կատարած եւս 9 քարտապան կստանա դրամական պարգեւ»,- ասված է հաղորդագրությունում:

«Հանդիպեք չեմպիոններին» ակցիայի վերջնաժամկետը մայիսի 10-ն է:

Ակցիայի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիտում՝ 15111
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai