Հայէկոնոմբանկն ու ՎԶԵԲ-ը վարկային նոր պայմանագիր են կնքել

23.03.2018 | 17:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայէկոնոմբանկ #ՎԶԵԲ
Հայէկոնոմբանկը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը մարտի 22-ին կնքել են 5 տարի ժամկետով $2 մլն-ին համարժեք դրամով վարկային պայմանագիր՝ «Արեւելյան գործընկերության «Կանայք բիզնեսում» վարկավորման ծրագրի» շրջանակում:

Միջոցներն ուղղվելու են կանանց ղեկավարությամբ կամ մասնակցությամբ գործող ՀՀ միկրո, փոքր եւ միջին ձեռնարկությունների վարկավորմանն ու զարգացմանը:

Բանկում նշել են, որ այս ծրագրով Հայէկոնոմբանկը հանդես կգա նոր՝ կին գործարարի պահանջմունքներին առավել համապատասխան փաթեթային առաջարկով՝ մշակված ՎԶԵԲ-ի կողմից իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում որպես խորհրդատու հանդես եկող արհեստավարժ թիմի եւ բանկի մասնագետների կողմից իրականացրած ուսումնասիրությունների եւ վերլուծությունների արդյունքում:

«Այս ծրագիրը մեզ հնարավորություն է տալիս ոչ միայն ներգրավել նոր ֆինանսական միջոցներ, այլեւ գրագետ կառավարել կին գործարարների վարկավորման հնարավորությունները՝ մշտապես փոփոխվող շուկայում կատարելագործելով գործընթացի ողջ ցիկլը եւ առաջարկելով արդիական, սեգմենտավորված պրոդուկտներ»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3596
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai