Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը համայնքի զարգացման նոր ձեւաչափ է ներդրել

23.03.2018 | 12:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #Հակոբ Անդրեասյան #Հայկ Հարությունյան
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իր կազմակերպած «Համայնքի զարգացման նոր ձեւաչափ» միջոցառման շրջանակում հայտարարել է էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված համայնքային ենթակառուցվածքների զարգացման ֆինանսավորման ծրագրի մասին:

Բանկում նշել են, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության, Հայաստանի վերականգնվող էներգետիկայի եւ էներգախնայողության հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Բանկը սկսել է վարկային միջոցների տրամադրումը, եւ արդեն կա ավարտված ծրագիր։    

«Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն այն եզակի բանկերից է, որ իրականում ռիսկի է գնում, բայց համայնքների էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման համար իրականացվող ներդրումները կատարվող խնայողությունների հաշվին ծածկվում են, եւ հանգիստ կարելի է այդ քայլին գնալ»,- ասել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«Համայնքների կայուն եւ շարունակական զարգացման համար պետք է լուծել ենթակառուցվածքների հարցը: Այս մասով կարեւորագույն եւ առաջնային քայլը համայնքներում մաքուր էներգիա արտադրող եւ խնայող ենթակառուցվածքների ստեղծումն է, որի համար Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն արդեն իրականացնում է Հայաստանի համայնքների ֆինանսավորում։ Մաքուր էներգիա արտադրող համակարգը համայնքի կայուն զարգացման բաղադրիչներից միայն մեկն է, բայց նաեւ կարեւորագույնը, որը համայնքին հնարավորություն է տալու իրենց առավելությունները վերածելու բիզնես արժեքի»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Նա հավելել է, որ բանկը համայնքներում բիզնես գործունեություն ծավալած տնտեսվարողներին միայնակ չի թողնելու եւ բոլոր հնարավոր ճանապարհներով աջակցելու է նրանց՝ սկսած կամ արդեն ծավալած բիզնեսի ֆինանսավորումից մինչեւ նշված առավելությունները ճիշտ կառավարելու եւ հավելյալ արդյունք ստեղծելու հարցում։

Ֆինանսավորումը կիրականացվի բացառապես դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9% տոկոսադրույքով եւ մինչեւ 5 տարի մարման ժամկետով։

Դիտում՝ 2918
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai