Երեւանում «Վերածնունդ» երիտասարդական ավան կկառուցվի

22.03.2018 | 14:44 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վերածնունդ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Երեւանի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից 6,57 հա մակերեսով հողամասում իրականացվելիք բնակարանային ապահովության սոցիալական-ներդրումային ծրագրին:

Ծրագիրը ներկայացրել է «Երեւանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ն:

Կառավարությունում նշել են, որ համաձայնություն է տրվել նաեւ այդ հողամասն ուղղակի վաճառքի միջոցով կազմակերպությանն օտարելուն: Արդյունքում կընդլայնվի բնակարանաշինական ծրագրերի շրջանակը, եւ բոլոր կարիքավոր երիտասարդ մասնագետները մատչելի պայմաններով բնակարան ձեռքբերելու հնարավորություն կունենան:

Ծրագրի շրջանակում նշված տարածքում կկառուցվի «Վերածնունդ» երիտասարդական ավանը։ Այն կունենա շուրջ 1000 բնակարան, կանաչապատ հանգստի գոտիներ, մանկապարտեզ, կենցաղ-սպասարկման եւ հասարակական նշանակության տարածքներ։

Ներդրումային ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 52 մլրդ դրամ եւ առաջիկա 3 տարիների ընթացքում կստեղծվի մոտ 2400 աշխատատեղ։

Ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2018թ. ապրիլի 1-ին, իսկ ավարտը՝ 2021թ․ հուլիսի 1-ին։
Դիտում՝ 4559
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai