Երեւանը «չափազանց արդյունավետ» է գնահատում Վաշինգտոնի քննարկումները

22.03.2018 | 12:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հովհաննես Ազիզյան #Ռաֆիկ Մանսուր
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը բարձր է գնահատել մարտի 19-ին Վաշինգտոնում կայացած Հայաստան-ԱՄՆ առեւտրի եւ ներդրումների խորհրդի երկրորդ նիստի աշխատանքի արդյունավետությունը:

«Չափազանց արդյունավետ քննարկումներ եղան։ Մենք բավարարված ենք կողմերի պատրաստակամությամբ՝ համատեղ աշխատելու երկու երկրների միջեւ առեւտուրը զարգացնելու ուղղությամբ։ Նիստի ընթացքում անդրադարձել ենք առեւտրի եւ ներդրումների ոլորտում համագործակցության գրեթե բոլոր ուղղություններին։ Հայաստանի համար առանձնակի կարեւորեցինք ԱՄՆ ներմուծման ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության մատչելիությունը եւ այն քայլերը, որոնք կնպաստեն ներմուծման գործընթացների դյուրացմանը»,- ասել է փոխնախարարը:


Հովհաննես Ազիզյանի խոսքով՝ քննարկվել են նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գոյություն ունեցող խոչընդոտների վերացման հնարավորությունները։

«Խորհրդի նիստը կարեւոր հարթակ էր, որտեղ մենք ձեւակերպեցինք մեր հետագա քայլերը եւ անելիքները։ Այժմ, կարծում եմ, անհրաժեշտ է ակտիվ աշխատել ձեռք բերված պայմանավորվածությունները իրականացնելու համար»,- ասել է նա:

Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրն էլ նշել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի Հայաստանի հետ աշխատել Առեւտրի եւ ներդրումների հարցերով հայ-ամերիկյան խորհրդի շրջանակում՝ ձգտելով մեծացնել Հայաստանի հետ երկկողմ առեւտրի եւ ներդրումների հնարավորությունները:

«Մենք կշարունակենք գործակցել Հայաստանի հետ տնտեսության բարեփոխման եւ գործարար ու ներդրումային միջավայրի ամրապնդման համար անհրաժեշտ քայլերի իրականացման հարցերում»,- նշել է փոխդեսպանը:
Դիտում՝ 1701
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai