2017-ին հայ-իտալական առեւտրաշրջանառությունն աճել է 25%-ով

20.03.2018 | 17:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան #Ջովանի Ռիչուլի
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլիին՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:
 
Վարչապետը կարեւորել է տնտեսական կապերի խորացմանն ուղղված քայլերը:

«Այս առումով ունենք շատ ավելի մեծ ներուժ, քան իրացնում ենք: 2017-ին Հայաստանի եւ Իտալիայի միջեւ արձանագրվել է առեւտրաշրջանառության 25%-ի աճ, հույս ունենք, որ աճը կշարունակվի նաեւ ձեւավորված միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեության արդյունքում»,- ասել է վարչապետը:

Դեսպանն էլ ընդգծել է, որ հատկապես վերջին շրջանում հայ-իտալական հարաբերություններում նկատվում են բիզնես կապերի զարգացման լավ միտումներ:

Ջովանի Ռիչուլիի խոսքով՝ հատկապես ՀՀ կառավարության ակտիվ աշխատանքի արդյունքում իտալացի գործարարների շրջանում մեծացել է Հայաստանի նկատմամբ հետաքրքրությունը:

«Վստահ եմ, որ հետագայում այդ հետաքրքրությունը կբերի լավ արդյունքների»,- նշել է դեսպանը:
Դիտում՝ 2326
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai