Պաշտոնապես բացվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղը

20.03.2018 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Պուշկին #Իվան Տելեգին
Այսօր տեղի է ունեցել ՎՏԲ-Հայաստան Բանկի «Պուշկին» մասնաճյուղի պաշտոնական բացումը:

Բանկում հիշեցրել են, որ 2017թ. վերջին, հաճախորդների աճող թվի սպասարկման պայմանների բարելավման նպատակով, բանկի գլխամասային գրասենյակի սպասարկման բաժինը Նալբանդյան 46 հասցեից տեղափոխվել էր նոր ընդարձակ շենք՝ Պուշկինի փ. 3/1 հասցեում:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Իվան Տելեգինը եւ ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Օլեգ Աղասյանը հյուրերի, բանկի հաճախորդների եւ աշխատակիցների ներկայությամբ հանդիսավորությամբ կտրել են ժապավենը։

Միջոցառման հյուրերին ներկայացվել է նորագույն սարքավորումներով համալրված եւ հաճախորդներին հնարավորինս արագ եւ հարմարավետ սպասարկման համար անհրաժեշտ բոլոր միջոցներով հագեցած  ժամանակակից եւ ընդարձակ մասնաճյուղը: Այդ նպատակով «Պուշկին» մասնաճյուղում գործում է էլեկտրոնային հերթի համակարգ, առկա է հարմարավետ սպասասրահ՝ ինտերնետ մուտքի հնարավորությամբ, բանակցային սենյակներ: Իսկ հատուկ երեխաների հետ եկած այցելուների համար կահավորված է խաղային գոտի, որտեղ երեխաները, ծնողներին սպասելու ընթացքում, կարողանան հաճելի եւ օգտակար ժամանակ անցկացնել»,- ասված է հաղորդագրությունում:


«Պուշկին» մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում է ծառայությունների ամբողջական փաթեթ, ինչպես նաեւ իրականացվում է կորպորատիվ հաճախորդների, փոքր եւ միջին բիզնեսի հաշվարկադրամարկղային սպասարկում:

Բացի այդ, բանկի հաճախորդները կարող են անձամբ իրականացնել բանկային գործարքներ 24/7 ռեժիմով ինքնասպասարկման գոտում: Ինքնասպասարկման գոտին հագեցած է բանկոմատով եւ տերմինալով, որի շնորհիվ հաճախորդները ցանկացած պահին կարող են համալրել բանկային/քարտային հաշիվներ, ավանդներ, գումար հանել, մարել վարկեր, կատարել վճարումներ:

«Պուշկին» մասնաճյուղի հաճախորդներին հնարավորություն է տրվում անվտանգ պահել իրենց արժեքավոր իրերը դեպոզիտար պահատուփերում:
Դիտում՝ 7197
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai