«ՍՕՍ մանկական գյուղը» արեւային էներգիայի ստացման աղբյուր կունենա

19.03.2018 | 16:05 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #ՍՕՍ մանկական գյուղ
Իջեւանի «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամը՝ Հայաստան համահայկական հիմնադրամի եւ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում, կունենա արեւային էներգիայի ստացման «կանաչ» աղբյուրներ։

Բանկում նշել են, որ «ՍՕՍ մանկական գյուղեր» հիմնադրամի տարածքում արդեն սկսվել են 500լ տարողունակությամբ թվով 14 արեւային ջրատաքացուցիչի տեղադրման աշխատանքները։

Այլընտրանքային էներգիայի աղբյուրների օգտագործման արդյունքում Իջեւանում գործող «ՍՕՍ մանկական գյուղը» ոչ միայն 100%-ով կկրճատի ջրի տաքացման համար իրականացվող ծախսերը, այլեւ էականորեն կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազերի արտանետումը։

Ծրագիրն իրականացվում է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի եւ Հայաստան համահայկական հիմնադրամի համագործակցության արդյունքում թողարկվող «VISA Բարերար» քարտերով կուտակված միջոցներով։

Արեւային ջրատաքացուցիչների համակարգի տեղադրումն իրականցվում է ծրագրի առաջին փուլի շրջանակում, տեղադրման աշխատանքների ավարտից հետո կսկսվի ֆոտովոլտային կայանի կառուցումը։

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը «VISA Բարերար» քարտերից ստացված եկամտի մի մասը փոխանցում է Հայաստան համահայկական հիմնադրամ, որտեղ կուտակված ֆինանսական միջոցներով պարբերաբար իրականացվում են բարեգործական տարբեր ծրագրեր։
Դիտում՝ 1992
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai