ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձել է մշակութային նախագծի հովանավոր

17.03.2018 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Երեւանի ռուսական արվեստի թանգարան
ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ 2018թ. մարտի 20-ին Երեւանի ռուսական արվեստի թանգարանում կբացվի ցուցահանդես՝ «Գողացված «Վրուբելի» վերադարձը»»  նախագծի շրջանակում, նվիրված ռուս նկարիչ Միխայիլ Վրուբելին եւ «Դեւը եւ Հրեշտակը Թամարի հոգու հետ» կորցված գլուխգործոցի Հայաստան վերադարձին:

Ինչպես նշել են բանկում, ցուցահանդեսը կգործի մինչեւ 2018թ. նոյեմբերի 20-ը: Ցանկացողները կարող են այցելել ցուցահանդես ամեն օր, բացի  երկուշաբթիից (հանգստյան օր)՝ Իսահակյան 38 հասցեում:

Միխայիլ Վրուբելի «Դեւը եւ Հրեշտակը Թամարի հոգու հետ» նկարը  գողացվել էր Ռուսական արվեստի թանգարանից (պրոֆեսոր Ա. Յ. Աբրահամյանի հավաքածու) 1995 թվականին:  Նկարը, որը 22 տարի գտնվում էր միջազգային հետախուզման մեջ, 2017թ. մարտին հայտնաբերվել էր Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից:

Վերջին 8 ամիսների ընթացքում նկարը վերականգնվել է, ինչից հետո այն ստացել է իր սկզբնական տեսքը:

2017թ. նոյեմբերի 15-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում Հայաստանի մշակույթի օրերի շրջանակում, Պետական Տրետյակովյան պատկերասրահի Վրուբելյան դահլիճում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այն փոխանցել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:
Դիտում՝ 6791
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai