Կապանի օդանավակայանը կշահագործի չեխական L-410 ինքնաթիռը

16.03.2018 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կապանի օդանավակայան #L-410 #ավիացիա
Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանի համար նախատեսված չեխական L-410 ինքնաթիռի ներկման աշխատանքներն արդեն հասնում են ավարտին։

Օդանավակայանի ֆեյսբուքյան էջի համաձայն՝ ինքնաթիռը ձեռք է բերվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի կողմից €5,5 մլն-ով եւ կատարելու է Երեւան-Կապան-Երեւան կանոնավոր չվերթներ։


Օդանավակայանի կառուցման աշխատանքները նախատեսվում է ավարտել հունիս-հուլիս ամիսներին։

L-410 ինքնաթիռը նախատեսված է 19 ուղեւորի տեղափոխման համար:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017թ. հունիսին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն կատարած այցի ընթացքում ասել էր, որ փոքր ավիացիան Հայաստանում վաղ թե ուշ անհրաժեշտություն է դառնալու:

«Համոզված եմ, որ վաղ թե ուշ փոքր ավիացիան դառնալու է անհրաժեշտություն, եւ աշխարհագրությունը բավականին մեծ է լինելու: Պետք է պատրաստ լինենք դրան եւ ունենանք զարգացման տեսլական»,- ասել էր կառավարության ղեկավարը:
Դիտում՝ 7918
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai