Հայկական կոշիկները մասնակցում են Mosshoes ցուցահանդեսին

14.03.2018 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#Mosshoes #Զարգացման հիմնադրամ #Նարեկ Ալեքսանյան
Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան 8 ձեռնարկություն մարտի 13-16-ը Մոսկվայում մասնակցում է Mosshoes 2018 կոշիկի եւ կաշվե աքսեսուարների մասնագիտացված ցուցահանդեսին։

Հիմնադրամում նշել են, որ ցուցահանդեսին այս տարի ներկայացված են «Սիմոնա», «Բաբիննի», «Կ&Կ շուզ», «ԷլԿաԷռ», «Լունա», «Էլմա», «Կրիստի» եւ «Բեբետա» ապրանքանիշերը։

Միասնական տաղավարում հայկական ընկերությունները միջազգային գնորդներին են ներկայացնում բնական եւ փոխարինող կաշվե կոշիկներ, պայուսակներ, աքսեսուարներ եւ այլ արտադրատեսակներ։


«Mosshoes-ը Ռուսաստանի եւ Արեւելյան Եվրոպայի կաշվե իրերի խոշորագույն ցուցահանդեսներից է։ 4 օր հայ արտադրողները հնարավորություն ունեն ներկայացնելու, բանակցելու տասնյակ մատակարարների հետ, պայմանագրեր կնքելու, գործարար կապեր հաստատելու, հետեւելու միջազգային միտումներին եւ, որպես արդյունք, ավելացնելու արտահանման ծավալները»,- նշել է Զարգացման հիմնադրամի Միջազգային համագործակցության թիմի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը։  

Նախորդ տարի գարնանը եւ աշնանը կայացած Mosshoes էքսպոների արդյունքում հայկական 18 ընկերություն կնքել էր շուրջ 682 մլն դրամի արտահանման պայմանագրեր։

Mosshoes միջազգային ցուցահանդեսն այս տարի 75-րդ անգամ համախմբել է արտադրողների աշխարհի 30 երկրից, սպասվում է ավելի քան 15 000 միջին եւ խոշոր գնորդների, մատակարարների այցելություն։
Դիտում՝ 7360
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai