ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն անցել է 24/7 ռեժիմի

13.03.2018 | 10:21 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Տեղեկատվական կենտրոն
ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնն անցել է շուրջօրյա սպասարկման ռեժիմի:  

Բանկում հիշեցրել են, որ Տեղեկատվական կենտրոնը սկսել է իր աշխատանքը 2011թ.: Կենտրոնի խնդիրներից էին՝ բանկի գործող եւ պոտենցիալ հաճախորդներին տրամադրել որակյալ տեղեկատվական-հաղորդակցական աջակցություն, ինչպես նաեւ օպերատիվ օգնություն՝ առաջացող խնդիրների լուծման համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի Տեղեկատվական կենտրոնի հեռախոսավարները տրամադրում են լիարժեք տեղեկատվություն բանկի պրոդուկտների եւ ծառայությունների վերաբերյալ, բացատրում քարտային գործարքների մանրամասները, օգնում հեռահար սպասարկման գործարքների անցկացման գործում, ինչպես նաեւ աջակցություն են ցուցաբերում ցանկացած վարկային հայտ ներկայացնելիս:

Տեղեկատվական կենտրոնի աշխատանքի արդյունքները ցույց են տալիս, որ հաճախորդները գոհ են սպասարկման որակից, իսկ հեռախոսավարների կողմից ընդունվող հեռախոսազանգերի թիվը շարունակաբար աճում է` հասնելով օրական մինչեւ 1 000 - 1 500 զանգի: Տեղեկատվական կենտրոնը դարձել է կարեւոր հաղորդակցական հարթակ բանկի եւ հաճախորդի միջեւ»,- նշված է հաղորդագրությունում:

Տեղեկատվական կենտրոնն իրականացնում է նաեւ գործառնական սպասարկում, մասնավորապես՝ բոլոր դրամական փոխանցումների համակարգերի միջոցով ստացված փոխանցումների հաշվեգրում բանկի գործող քարտերին, «Հեռախոս բանկինգ» ծառայությանը միացված հաճախորդների բոլոր հաշիվների շուրջ գործարքների իրականացում՝ հաճախորդի  զանգի եւ պատշաճ նույնականացման հիման վրա, պլաստիկ քարտերի բացում:

Բանկի Տեղեկատվական կենտրոնն աշխատում է հաճախորդների հետ հաղորդակցության 4 ուղիներով`

- Հեռախոսազանգեր,
- Skype՝առցանց գրագրություն եւ տեսազանգեր,
- Էլեկտրոնային փոստ,
- Ֆեյսբուք (առցանց խորհրդատվություն եւ պատասխաններ հաճախորդների հարցերին):
Դիտում՝ 4149
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai