Վրաստանն օտարերկրյա ուղղակի ներդրումների ռեկորդային ծավալ է գրանցել

13.03.2018 | 09:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վրաստան #Դմիտրի Կումսիշվիլի #ներդրումներ
2017թ. Վրաստանն օտարերկրյա ուղղակի ներդրումների ռեկորդային ծավալ է գրանցել՝ $1,861 մլրդ, ինչը 16,2%-ով ($259,1 մլն-ով) գերազանցում է 2016թ. ցուցանիշը:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը, այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին: Մինչ այս ռեկորդային էր համարվում 2014թ. ցուցանիշը, երբ Վրաստանում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել էր $1,818 մլրդ:


Անցած տարի օտարերկրյա ուղղակի ներդրումների զգալի աճ է գրանցվել շինարարության ոլորտում՝ $294,6 մլն (114% աճ): Ֆինանսական հատվածում օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է $304,3 մլն (98% աճ), էներգետիկայի ոլորտում՝ $188,6 մլն (61% աճ):

Անշարժ գույքի ոլորտում ներդրումների ծավալը կազմել է $159,8 մլն, ինչը 68%-ով գերազանցում է 2016թ. ցուցանիշը, իսկ հյուրանոցային եւ ռեստորանային ոլորտում՝ $90 մլն (58% աճ):

Օտարերկրյա ուղղակի ներդրումների աճ է գրանցվել նաեւ գյուղատնտեսության, հանքարդյունաբերության եւ վերամշակող արդյունաբերության ոլորտներում: Տնտեսության իրական հատվածում 2017թ. ներդրումներն ավելացել են 39,3%-ով՝ կազմելով $615,5 մլն:
Դիտում՝ 6756
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai