Ինեկոբանկի տրամադրած վարկերը հնարավոր է առցանց մարել «Իդրամ»-ով

28.02.2018 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ինեկոբանկ #Իդրամ
Ինեկոբանկի վարկառուներն այսուհետ իրենց վճարումները 0% միջնորդավճարով կարող են իրականացնել «Իդրամ»-ի մասնաճյուղերում, կայքում, բջջային հավելվածով եւ տերմինալներով:

Ինչպես հայտնել են «Իդրամ»-ում, գումարի փոխանցումը կատարվում է անմիջապես՝ իրական ռեժիմում:

Վճարումը նշված եղանակներից որեւէ մեկով կատարելու համար անհրաժեշտ է միայն վարկային պայմանագրի 16-նիշանոց կոդը:

««Իդրամ» վճարային համակարգի եւ Ինեկոբանկի համագործակցության արդյունքում՝ «Իդրամ»-ի բոլոր հարթակներում հնարավորություն է ստեղծվել իրականացնելու Ինեկոբանկի տրամադրած վարկերի մարումները՝ հաճախորդի համար լավագույն պայմաններով:

«Իդրամ» համակարգի լայն ցանցում Ինեկոբանկի վարկերի առցանց մարման ծառայությունը հասանելի է օրվա ցանկացած պահի:

Ծառայությունից հնարավոր է օգտվել www.idram.am կայքում, iOS եւ Android օպերացիոն համակարգերում հասանելի «Իդրամ» բջջային դրամապանակով, 54 մասնաճյուղերում եւ շուրջ 180 տերմինալներով:

«Իդրամ» համակարգի միջոցով Ինեկոբանկի տրամադրած վարկի մարում իրականացնելիս գումարի փոխանցումը կատարվում է նույն պահին նաեւ ոչ աշխատանքային ժամերին»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 3405
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai