Մի շարք տնտեսական հանցագործություններ կապաքրեականացվեն

22.02.2018 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #Արմեն Սաքապետոյան
Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է ապաքրեականացնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մի շարք տնտեսական հանցագործություններ՝ վերանայելով պատասխանատվության միջոցները, փոփոխել արարքները նման հանցագործություններ որակելու՝ օրենսգրքով սահմանված շեմերը:

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանն ասել է, որ մասնավորապես, արարքը ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն որակելու համար պատճառված վնասի չափը 500 հազ. դրամից նախատեսվում է սահմանել 2 մլն դրամ: Իսկ կանխամտածված սնանկություն կամ կեղծ սնանկություն որակելու համար գործող 200 հազ. դրամ շեմի փոխարեն նախատեսվում է 2 մլն դրամ:

Ակցիզային դրոշմանիշերով եւ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքներ իրացնելու համար, եթե ներկայում նախատեսված է, որ այդ ապրանքների գինը պետք է կազմի 50 հազ. դրամ եւ ավելի, ապա նախատեսվում է շեմը բարձրացնել 500 հազ. դրամ եւ ավելի:

«Նշված բոլոր փոփոխություններով համապատասխան արարքները քրեական պատասխանատվության դաշտից կտեղափոխվեն վարչական պատասխանատվության դաշտ»,- նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը:

Մեկ այլ նախագծով առաջարկվում է վարչական տույժ չկիրառել ՀՀ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները եւ տրանսպորտային միջոցները չհայտարարագրելու կամ ոչ իրենց անվանմամբ հայտարարագրելու կամ հայտարարագրման ժամանակ ոչ ճշգրիտ տեղեկություններ նշելու դեպքերում, եթե դրանց արդյունքում չեն առաջանում  մաքսային վճարներ կամ դրանք չեն հանգեցնում արգելքների սահմանափակման կիրառմանը:

Արմեն Սաքապետոյանն ասել է, որ հաշվի առնելով նմանատիպ իրավախախտումների բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը՝ նախագծով առաջարկվում է դրանք դիտարկել որպես նվազ նշանակություն ունեցող իրավախախտումներ:

Մի շարք դեպքերում էլ առաջարկվում է նվազեցնել դրանց մասով կիրառվող վարչական տույժերը: Մասնավորապես, մաքսային ապահովության միջոցները վնասելու, կորցնելու դեպքում գործող 200 հազ. դրամի չափով տուգանքի փոխարեն նախատեսվում է 100 հազ. դրամի չափով տուգանք:
Դիտում՝ 2233
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai