Global Finance-ը Ամերիաբանկին ճանաչել է «Լավագույն ներդրումային բանկ»

21.02.2018 | 09:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամերիաբանկ #Global Finance
Ամերիաբանկը երրորդ տարին անընդմեջ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից արժանանում է Հայաստանի «Լավագույն ներդրումային բանկ 2018»  մրցանակին:

Բանկի մամուլի ծատայությունից հայտնում են, որ գնահատումն իրականացվել է հետեւյալ չափանիշների հիման վրա՝ շուկայում ունեցած մասնաբաժինը, գործարքների քանակը եւ ծավալը, սպասարկման որակը, մատուցվող խորհրդատվությունը, գործարքների կառուցվածքավորումը, նորարարությունը, գնագոյացումը, շուկայում ունեցած համբավը եւ այլն:

«Լավագույն ներդրումային բանկ 2018» մրցանակի հաղթողների ամբողջական ցանկը կհրապարակվի Global Finance ամսագրի ապրիլյան համարում:
Դիտում՝ 1863
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai