ԵԱՏՄ երկրների բանկերն ավտոմատ կփոխանակեն հաքերային հարձակման մասին տվյալները

15.02.2018 | 14:23 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱՏՄ #բանկեր #հաքերային հարձակում
Ռուսաստանի Կենտրոնական բանկը Եվրասիական տնտեսական միության երկրների կենտրոնական բանկերին առաջարկել է իրականացնել հաքերային հարձակումների վերաբերյալ տեղեկատվության ավտոմատացված փոխանակում՝ ISO-ի ձեւաչափերի հիման վրա, որոնք այս տարի կներդրվեն ՌԴ ֆինանսական շուկայում:

Ինչպես գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն, այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի ԿԲ Անվտանգության եւ տեղեկատվության պաշտպանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արտյոմ Սիչեւը:

«Ավելի վաղ եվրասիական կենտրոնական բանկերի նախագահների միջեւ կիբեր ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել: Ֆինանսա-վարկային ոլորտում համակարգչային հարձակումների արձագանքման կենտրոններ ստեղծվել են Բելառուսի եւ Ղազախստանի Ազգային բանկերի կողմից: Նմանատիպ կառույց նախատեսվում է ստեղծել Հայաստանում, հետագայում նաեւ՝ Ղրղըզստանում: Հինգ երկրների կենտրոնական բանկերի միջեւ տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիրը կստորագրվի երկու-երեք ամսից»,- գրում է թերթը:
Դիտում՝ 3440
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo