Ռումեն Ռադեւն այցելել է Երեւանի կոնյակի գործարան

13.02.2018 | 14:35 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ռումեն Ռադեւ #ԱՐԱՐԱՏ #Երեւանի կոնյակի գործարան
Հայաստան կատարած պետական այցի շրջանակում Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Երեւանի կոնյակի գործարան:

Պատվիրակությունն այցելել է Երեւանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարան, որտեղ ծանոթացել է ԱՐԱՐԱՏ հայկական կոնյակի պատմությանը եւ արտադրական գործընթացին:

Ռումեն Ռադեւը կանգ է առել նաեւ «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001-ին՝ ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Ռումեն Ռադեւն իր ստորագրությունն է թողել գործարանի հուշագրքում:

Բուլղարիայի նախագահը եղել է նաեւ Երեւանի կոնյակի գործարանի գանձարանում, որտեղ պահվում է ԱՐԱՐԱՏ կոնյակների բացառիկ հավաքածու՝ նախորդ դարասկզբի առաջին նմուշներից մինչ մեր օրեր:  

ԱՐԱՐԱՏ թանգարանի նախագահական անցուղին համալրվել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւի անվանական տակառով:

ԵԿԳ-ում պահվում է նաեւ 2004-ին գործարան այցելած Բուլղարիայի նախկին նախագահ Գեորգի Պարվանովի անվանական տակառը:

ԱՐԱՐԱՏ կոնյակներն արտադրվում են Երեւանի կոնյակի գործարանում՝ բարձրորակ հայկական խաղողից եւ բյուրեղյա մաքուր աղբյուրի ջրից՝ ավանդական տեխնոլոգիաների կիրառմամբ, որոնց հիմքը դրվել է դեռեւս 1887-ին՝ Ներսես եւ Վասիլի Թաիրյանց եղբայրների կողմից: 1998-ին Երեւանի կոնյակի գործարանը միացել է աշխարհում մեծությամբ երկրորդ ալկոհոլային ընկերությանը՝ Պեռնո Ռիկար (Pernod Ricard) միջազգային խմբին:
Դիտում՝ 10387
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai