Shabeeg-ի հավաքածուն ներկայացվել է New York Fashion Week-ում

12.02.2018 | 17:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Shabeeg #Armenian Taraz
Հայկական հագուստի Shabeeg ապրանքանիշն իր նոր՝ Armenian Taraz հավաքածուով Նյու Յորքում մասնակցում է փետրվարի 8-16-ն անցկացվող New York Fashion Week-ին:

Shabeeg-ում նշել են, որ «հայրենական բրենդի համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է նման բարձրակարգ իրադարձությանը մասնակցելը»:

New York Fashion Week-ը նորաձեւության աշխարհի չորս գլխավոր իրադարձություններից մեկն է՝ Լոնդոնի, Փարիզի եւ Միլանի նորաձեւության շաբաթներին հավասար։ Այն անցկացվում է տարին երկու անգամ՝ փետրվարին ցուցադրվում են աշուն-ձմեռ հավաքածուները, իսկ սեպտեմբերին՝ գարուն-ամառ հավաքածուները։

Նյու Յորքի նորաձեւության շաբաթին ամեն տարի պարտադիր մասնակցում են այնպիսի աշխարհահռչակ դիզայներներ, ինչպիսիք են Michael Kors-ը, Tommy Hilfiger-ը, Anna Sui-ին, Custo Barcelona-ն, Marc Jacobs-ը, Donna Karan, Diane von Fürstenberg-ը, Vera Wang-ը եւ այլք։

Միջոցառումների մեկնարկը տրվում է amfAR-ի բարեգործական երեկույթից։
Դիտում՝ 3293
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai