Կոնվերս Բանկում բացվել է նկարիչ Պետոյի աշխատանքների ցուցադրությունը

09.02.2018 | 17:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կոնվերս Բանկ #Պետո

Կոնվերս Բանկի գլխամասի սպասարկման սրահում այսօր բացվել է նկարիչ Պետո Պողոսյանի՝ Պետոյի աշխատանքների ցուցադրությունը, որտեղ ներկայացված է ջրաներկով կատարված 25 աշխատանք՝ քաղաքային նկարի ժանրում:

«Կոնվերս Բանկում գեղանկարչական աշխատանքների մշտական ցուցադրություն գործում է արդեն երկու տարի: Այս ժամանակահատվածում մեր հաճախորդներին ենք ներկայացրել ինչպես կայացած արվեստագետների, այնպես էլ Էորնեկեան դպրոցի սաների աշխատանքները՝ նպատակ ունենալով հաճախորդների համար սպասարկման հարմարավետ պայմաններ ստեղծել եւ նրանց հնարավորություն տալ զուգահեռաբար հաղորդակցվել ժամանակակից հայ գեղանկարչությանը:

Ցուցադրության շրջանակում բանկի հաճախորդներին ներկայացված աշխատանքներին միավորում է ծնունդով գյումրեցի երեւանաբնակ Պետոյի սերը Հայաստանի երկու քաղաքների՝ Երեւանի եւ Գյումրու նկատմամբ, այս պատճառով էլ ցուցադրությունը կրում է «Սեր կա քաղաքում» խորագիրը»,- ասել են Կոնվերս Բանկում:

«Ցանկացած քաղաք, այդ թվում՝ Երեւանն ու Գյումրին, ապրող էակ են: Ես սիրում եմ այս քաղաքները՝ իրենց բոլոր դրսեւորումներով, եւ փորձում եմ դրվագ առ դրվագ ներկայացնել դրանք՝ բնակիչներին, շինությունները, զարգացումները, տրամադրությունները՝ մարդկանց փոխանցելով այդ քաղաքների նկատմամբ իմ սերը»,- ասել է Պետոն՝ հավելելով, որ «ցուցադրության կազմակերպման նպատակով Կոնվերս Բանկի առաջարկը հաճելի անակնկալ էր իր համար, քանի որ «բանկ-մշակույթ» համագործակցության այս ձեւաչափը նմանը չունի Հայաստանում»:

Կոնվերս Բանկը մտադիր է ցուցադրություն կազմակերպել նաեւ բանկի՝ Գյումրի մասնաճյուղերից մեկում:

Դիտում՝ 11693
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai