Անելիք Բանկը բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները

05.02.2018 | 11:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#Անելիք Բանկ #հիփոթեք
Անելիք Բանկն առաջարկում նոր հիփոթեքային վարկ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք՝ սկսած 8,5% տարեկան տոկոսադրույքից, մինչեւ 20 տարի մարման ժամկետով, ընդ որում, տոկոսադրույքը վերաբերում է ինչպես դրամային, այնպես էլ դոլարային վարկերին:

Բանկում նշել են, որ բարելավվել են նաեւ վարկի տրամադրման պայմանները, որոնց համաձայն՝ այժմ հնարավոր է ստանալ հիփոթեքային վարկ՝ սկսած 0% կանխավճարից:

Նշված վարկատեսակը գործում է ինչպես երկրորդային շուկայից, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար:

Վարկերը տրամադրվում են ինչպես բանկի սեփական միջոցների հաշվին, այնպես էլ տարբեր վարկային ծրագրերի շրջանակում:

«Հավատարիմ մնալով իր որդեգրած քաղաքականությանը՝ Անելիք Բանկը շարունակում է բարելավել վարկերի տրամադրման պայմանները: Այսօր շատերի երազանքն է ունենալ սեփական բնակարան կամ առանձնատուն, սակայն բավարար ֆինանսներ չունենալու պատճառով ոչ բոլորի նպատակներն են իրականանում: Այս վարկերի միջոցով բանկը հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին իրագործել իրենց նպատակները եւ էլ ավելի շահավետ պայմաններով օգտվել բանկի ներկայացվող պրոդուկտից։

Հիփոթեքը տրամադրելու մասին որոշումը բանկը կայացնում է սեղմ ժամկետում, իսկ վարկ ստանալու հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ»,- ասված է հաղորդագրությունում:

Մանրամասները հասանելի են այստեղ:
Դիտում՝ 5402
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai