ԵԱԶԲ պատվիրակությունը հյուրընկալվել է Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայում

19.01.2018 | 11:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԵԱԶԲ #ՀԶՆԿ #Արթուր Բադալյան
Հայաստանի զարգացման եւ ներդրումների կորպորացիայի (DICA) գործադիր տնօրեն Արթուր Բադալյանը եւ ղեկավար անձնակազմը հունվարի 18-ին ընդունել են Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը:

DICA-ում նշել են, որ պատվիրակության կազմում են եղել ԵԱԶԲ Ակտիվների ու պասիվների գծով տնօրեն Դմիտրի Լադիկով-Ռոեւը, Դրամական շուկաներում եւ արժեթղթերի հետ գործարքների գծով ղեկավար Ժիրկովա Այտալինան, Վարկավորման դեպարտամենտի ծրագրերի ղեկավար Արման Սաթիեւը եւ Երեւանի գրասենյակի տնօրեն Սերգեյ Իգնատովը:

Քննարկվել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ 2017թ. դեկտեմբերի 22-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի եւ Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Անդրեյ Բելյանինովի մասնակցությամբ կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ իրականացվող աշխատանքների ընթացքը, այդ թվում՝ Եվրասիական զարգացման բանկից ֆինանսական ռեսուրսների ներգրավմամբ ՀՀ տնտեսվարողներին ֆինանսավորման հնարավորությունը:

Կողմերը համագործակցության առավել խորացման, արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ փոխգործակցության նոր եզրեր գտնելու պատրաստակամություն են հայտնել:
Դիտում՝ 3445
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai