Ճանապարհաշինության ոլորտում նախաորակավորման ինստիտուտ կներդրվի

18.01.2018 | 11:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ ճանապարհաշինության եւ հիմնանորոգման ոլորտի պետական գնումների գործընթացում անհրաժեշտ է նախաորակավորման ինստիտուտ ներդնել:

«Ներկայում գործող կարգավորումներով՝ ճանապարհաշինության եւ ճանապարհների հիմնանորոգման ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց նախաորակավորման փուլի, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության եւ շինարարական աշխատանքները գործնականում առաջացնում են որոշակի խնդիրներ: Նման խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում գնումների գործընթացում լայնորեն կիրառվում է նախաորակավորման ինստիտուտը»,- ասել է վարչապետը:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ֆինանսների նախարարներին, Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության եւ ճանապարհների հիմնանորոգման ոլորտում, ինչպես նաեւ, ըստ անհրաժեշտության, պետգնումների այլ ոլորտների համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկներ։
Դիտում՝ 1828
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai