ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների 10%-ը հերթագրվում է Earlyone-ի միջոցով

12.01.2018 | 12:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #Earlyone
ՎՏԲ-Հայաստան Բանկը տեղեկացնում է, որ այսօր հաճախորդների 10%-ն իր հերթը զբաղեցնում է նախապես հեռահար եղանակով՝ Earlyone մոբայլ հավելվածի միջոցով:

Բանկն այս ծառայության մասին հայտարարել էր 2017թ. օգոստոսին:

«Earlyone հավելվածը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդներին թույլ է տալիս նախապես հերթագրվել բանկի նախընտրած մասնաճյուղում՝ ցանկացած հարմար ժամին: Բանկում սպասարկվելու համար նախապես հերթագրվելու համար անհրաժեշտ է հեռախոսում ներբեռնել Earlyone հավելվածը, ընտրել ՎՏԲ-Հայաստան Բանկի կոճակը, նշել բանկի նախընտրելի մասնաճյուղը, սպասարկման ամսաթիվը, ժամը եւ հերթագրվել: Ստանալով համապատասխան կոդը՝ հաճախորդն իր կողմից ընտրված ժամին մոտենում է բանկ եւ մուտքագրելով կոդը հերթերի կառավարման տերմինալի էկրանին՝ ստանում է իր համարով կտրոն եւ սպասարկվում է ճիշտ նախապես ընտրված ժամին»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում ընդգծել են, որ նոր հնարավորությունը ոչ միայն խնայում է հաճախորդների ժամանակը, այլեւ դարձնում է բանկի մասնաճյուղեր այցելությունն ավելի հարմարավետ:

«Earlyone հավելվածի շնորհիվ զգալիորեն նվազել է հաճախորդների կողմից բանկի մասնաճյուղերում անցկացվող ժամանակը: Ծառայությունից օգտվող հաճախորդների թիվն աճում է օրեցօր՝ ընդհանուր առմամբ փոխելով բանկի մասնաճյուղերում բանկային սպասարկման մշակույթը»,- նշել են բանկում:
Դիտում՝ 8454
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai