Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների բիզնեսը հանձնում է զարմիկին

11.01.2018 | 16:48 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էդուարդո Էռնեկյան #Bloomberg
Արգենտինահայ մեծահարուստ, բարերար, ՀՀ ազգային հերոս Էդուարդո Էռնեկյանն ավարտում է օդանավակայանների ոլորտի իր կարիերան:

Այս մասին նա հայտարարել է Bloomberg-ին տված հարցազրույցում՝ նշելով, որ օդանավակայանների բիզնեսը հանձնելու է իր զարմիկ Մարտին Էռնեկյանին:

Գործակալությունը գրում է, որ մեծահարուստին պատկանող Corporacion America Airports SA ընկերությունը, որի կոնցեսիոն կառավարման ներքո է գտնվում 51 օդանավակայան ամբողջ աշխարհում (այդ թվում՝ «Զվարթնոց»-ն ու «Շիրակ»-ը - խմբ.), նախատեսում է հունվար-փետրվարին IPO-ի միջոցով $750 մլն ներգրավել:

«Այս IPO-ն իրականացնելու եմ ես, սակայն դա չի նշանակում, թե դրա համար ես եմ պատասխանատու լինելու: Օդանավակայանների կառավարումը զարմիկս է իրականացնելու, եւ այս գործարքով էլ ավարտվելու է ոլորտում իմ կարիերան»,- ընդգծել է Էդուարդո Էռնեկյանը:

Այդուհանդերձ, 85-ամյա գործարարը չի պատրաստվում դուրս գալ բիզնես արենայից: Նրա խոսքով՝ առօրյա գործարքներից ազատումն իրեն հնարավորություն կտա փնտրելու նոր բիզնես ուղղություններ:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ»-ում չեն մեկնաբանել այս տեղեկությունը:
Դիտում՝ 8632
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai