Սննդամթերքի գները դեկտեմբերին աճել են

10.01.2018 | 16:39 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գներ #ԱՎԾ
Հայաստանի սննդամթերքի շուկայում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 3,6% գնաճ, ինչին մեծապես նպաստել է մրգի եւ բանջարեղենի թանկացումը:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ բանջարեղենի ապրանքախմբում 2017թ. դեկտեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 8,2%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 25,1% գնաճ:

Մրգի ապրանքախմբում նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 0,9%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 4,3% գնաճ:

Կաթնամթերքի, պանրի եւ ձվի ապրանքախմբում դեկտեմբերին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 2,6% գնաճ: Ընդ որում, ձվի գինն աճել է 7,3%-ով:

Մսամթերքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ թանկացել է 11%-ով, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 1,3%-ով:

2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է հրուշակեղենի՝ 0,1% գնաճ, իսկ ալկոհոլային խմիչքի եւ ծխախոտի գները մնացել են անփոփոխ:

Շաքարի եւ շաքարավազի ապրանքախմբում նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գրանցվել է 6%, իսկ 2017թ. նոյեմբերի համեմատ՝ 0,5% գնանկում:

Ձուկն ու ծովամթերքը նախորդ տարվա համեմատ թանկացել են 24,8%-ով, իսկ նոյեմբերի համեմատ՝ էժանացել 0,3%-ով:

2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սուրճի, թեյի եւ կակաոյի, ոչ ալկոհոլային խմիչքի՝ 0,5%, հացաբուլկեղենի եւ ձավարեղենի՝ 0,4%, յուղերի եւ ճարպերի 0,2% գնանկում:

Բացի այդ, ոչ պարենային ապրանքների շուկայում դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է 0,1% գնաճ: Ընդ որում, բենզինի եւ դիզելային վառելիքի գները մեկ ամսում բարձրացել են համապատասխանաբար 1,6%-ով եւ 1,8%-ով:

Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է սակագների 0,1% հավելաճ:

Ընդհանուր առմամբ, սպառողական գները Հայաստանում 2017թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել են 1,5%-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ` 2,6%-ով:
Դիտում՝ 2369
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai