«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ը 2017-ին $5 մլրդ հասույթ է արձանագրել

10.01.2018 | 11:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ #Փիթեր Բոդին
«Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ն ամփոփել է 2017թ. առանցքային իրադարձությունները՝ գրանցելով $5 մլրդ ընդհանուր հասույթ եւ աշխատակիցների թվի՝ 5,5%-ով աճ:

«Մեզ համար մեծ ձեռքբերում է ռեկորդային $5 մլրդ ընդհանուր հասույթ գրանցելը եւ 50 000 աշխատակից ունենալը: Այս ամենին հասել ենք մեր աշխատակիցների  հմտությունների, աշխատասիրության եւ նվիրվածության շնորհիվ: Այժմ մենք ունենք ամուր հարթակ՝ ստեղծելու հաջորդ սերնդի մասնագիտական ծառայություններ մատուցող մեր ուզած կազմակերպությունը: Ես հպարտ եմ եւ ոգեւորված առաջնորդելու «Գրանթ Թորնթոն»-ը հենց այս ժամանակահատվածում, երբ սկսում ենք մեր պատմության հաջորդ գլուխը»,- ասել է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ի նորանշանակ գործադիր տնօրեն Փիթեր Բոդինը:

2017թ. սեպտեմբերի 30-ին հաշվեփակվող տարում «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլ»-ը գրանցել է հետեւյալ արդյունքները՝

- Կազմակերպության ընդհանուր հասույթը կազմել է $5 մլրդ՝ գրանցելով 6,3% աճ տեղական արժույթով եւ 4,5% դոլարով՝ Ասիայի եւ խաղաղօվկիանոսյան եւ Աֆրիկյան տարածաշրջանում կայուն աճի շնորհիվ:
- Ավելի քան 5,5%-ով ավելացել է «Գրանթ Թորնթոն» ընկերությունների աշխատակազմը՝ հասնելով 49,601-ի 130-ից ավելի երկրներում:
- ԱՊՀ տարածաշրջանը 2017թ. կրկին կայուն աճ է ունեցել՝ ավելի քան 14%:
- Տարվա ընթացքում նոր հնարավորություններ են ստեղծվել՝ շնորհիվ Ավստրալիայում, Կանադայում, Կոստա Ռիկայում, Դանիայում, Հնդկաստանում, Իտալիայում, Իսրայելում, Լեհաստանում, Հարավային Աֆրիկայում, Սանտա Լուչիայում եւ Շվեդիայում ունեցած միավորումների եւ ձեռքբերումների, ինչպես նաեւ այլ գործարքների:
- Ամենաբարձր ցուցանիշը եղել է աուդիտորական ծառայություններինը՝ ընդհանուր հասույթի 41%-ը ($2.053 մլրդ + 1.8%), 35%-ը ($1.736 մլրդ + 4.1%) բաժին է ընկնել խորհրդատվական ծառայություններին, 21%-ը ($1.045 մլրդ + 2.1%)՝ հարկային ծառայություններին, 3%-ը ($156 մլն)՝ այլ ծառայություններին:
Դիտում՝ 6776
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai