Աջ ղեկով մեքենաների ներկա տերերին չի արգելվի հետագա շահագործումը

18.12.2017 | 14:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#աջ ղեկ #մեքենա
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն այսօր պարզաբանում է տարածել լրատվամիջոցներում եւ սոցիալական ցանցերում տեղ գտած հրապարակումների եւ մտահոգությունների  վերաբերյալ՝ կապված աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների հետագա ներմուծման եւ շահագործման վերաբերյալ շրջանառության մեջ դրված որոշումների նախագծի հետ:


«Հարկ ենք համարում պարզաբանել, որ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթեւեկությունը:

Այդ իսկ պատճառով, նախագծով առաջարկվում է թույլատրել մինչեւ  2018թ. ապրիլի 1-ը ներկրված տրանսպորտային միջոցների շահագործումը: Սրանից բխում է, որ մինչեւ 2018թ. ապրիլի 1-ը ՀՀ ներկրված տրանսպորտային միջոցների նկատմամբ նշված սահմանափակումները չեն գործում: Այսինքն, աջ ղեկ ունեցող տրանսպորտային միջոցների այսօրվա սեփականատերերին չի արգելվի հետագայում եւս շահագործել իրենց մեքենաները:

Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման արգելքի մասին ՀՀ օրենսդրական փոփոխությունների նախագիծը մշակվել եւ ամբողջացվել է ճանապարհային երթեւեկության անվտանգության տեսանկյունից շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներից ձեւավորված հանձնաժողովի քննարկումների արդյունքում»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 5332
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai