Արդշինբանկը Սիթիբանկի եւ ԱԶԲ-ի հետ ստորագրել է $25 մլն-ի պայմանագիր

15.12.2017 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արդշինբանկ #Սիթիբանկ #ԱԶԲ
Արդշինբանկը Սիթիբանկի եւ Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հետ ստորագրել է $25 մլն Առեւտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիր (Club Trade Finance Facility):

Ինչպես նշված է Արդշինբանկի կայքում, գործարքի մի մասը երաշխավորվել է Առեւտրի ֆինանսավորման ծրագրի ներքո ԱԶԲ-ի կողմից տրամադրված ծածկույթով:

Այս գործարքն Արդշինբանկի հետ իրականացրած Սիթիբանկի առաջին Առեւտրի ֆինանսավորման ակումբային պայմանագիրն է:

Գործիքի ներքո ստացված վարկային միջոցները կուղղվեն բանկի խոշոր կորպորատիվ հաճախորդների արտահանման եւ ներմուծման գործարքների ֆինանսավորմանը՝ նպաստելով Հայաստանի տնտեսության առանցքային ճյուղերի` ներառյալ էներգետիկայի, հանքարդյունաբերության եւ առեւտրի ոլորտում իրականացվող առեւտրային գործարքների ծավալների ավելացմանը:
Դիտում՝ 2279
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai