ԱՊՊԱ պայմանագիր կարելի է կնքել նաեւ վճարային տերմինալների միջոցով

13.12.2017 | 12:13 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԱՊՊԱ #Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո
ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքումն այսուհետ հնարավոր կլինի նաեւ ապահովագրավճարի կանխիկ վճարման տարբերակով՝ կանխիկի ընդունման հնարավորությամբ վճարային տերմինալների միջոցով։

Ինչպես հայտնել են Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյում, ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքման հնարավորությունը ներդրվել է նոյեմբերի 1-ից:

«Գործընթացը բավական պարզ է եւ հարմար, հնարավոր է իրականացնել առավելագույնը 3-4 րոպեի ընթացքում՝ վճարելով նախատեսվածից 5%-ով ավելի ցածր ապահովագրավճար»,- ասված է հաղորդագրությունում:

Բյուրոյում տեղեկացրել են, որ ապահովագրավճարի անկանխիկ վճարման (վճարային քարտերի միջոցով) տարբերակով ԱՊՊԱ պայմանագրերն առցանց կնքելու համար անհրաժեշտ է այցելել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի պաշտոնական կայքի «ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքում» բաժին, www.aswa.am կայք կամ ցանկացած ապահովագրական ընկերության պաշտոնական կայք:

ԱՊՊԱ պայմանագրերի առցանց կնքումների գործընթացի հակիրճ նկարագրությունը ներկայացված է այստեղ:
Դիտում՝ 2914
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai