ՎՏԲ-Հայաստան Բանկը բարելավել է հիփոթեքային վարկերի պայմանները

12.12.2017 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՎՏԲ-Հայաստան Բանկ #հիփոթեքային վարկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր հիփոթեքային պրոդուկտ, որը թույլ է տալիս հաճախորդներին ձեռք բերել անշարժ գույք՝ 3% կանխավճարով:

Ինչպես հայտնել են բանկում, նշված պրոդուկտը գործում է ինչպես երկրորդային շուկայից, այնպես էլ կառուցապատողից ձեռք բերվող նույնիսկ անավարտ շինարարության փուլում գտնվող անշարժ գույքի համար:

Նոր հաստատված պրոդուկտի շրջանակում նվազեցվել են նաեւ հիփոթեքային վարկավորման այլ պրոդուկտների տոկոսադրույքները, եւ հաճախորդները կարող են ստանալ հիփոթեքային վարկեր՝ սկսած 10,5% տոկոսադրույքից («Բնակարան երիտասարդներին» ծրագրով՝ սկսած 4,5%-ից): Ավելացվել են նաեւ վարկավորման գումարները՝ մինչեւ 80 մլն դրամ:

«Հիփոթեքը տրամադրելու մասին որոշումը բանկը կայացնում է հնարավորինս սեղմ ժամկետում՝ 2 աշխատանքային օր, իսկ վարկ ստանալու հայտի դիտարկման համար պահանջվում է փաստաթղթերի նվազագույն փաթեթ»,- ասված է հաղորդագրությունում:

Վարկի գործողության ամբողջ ընթացքում բանկի կողմից իրականացվում է գույքի ապահովագրություն եւ վարկառուի անձնական ապահովագրություն:
Դիտում՝ 10103
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai