ԵԱԶԲ-ն Հայաստանին է փոխանցել վարկի վերջին տրանշը՝ $100 մլն ծավալով

08.12.2017 | 17:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԿԶԵՀ #ԵԱԶԲ #վարկ
Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի (ԿԶԵՀ) խորհուրդը, որի միջոցները կառավարում է Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ), հաստատել է Հայաստանին երրորդ տրանշով $100 մլն վարկի տրամադրումը:

Ինչպես հայտնել են ԵԱԶԲ մամուլի ծառայությունից, տրանշի տրամադրման որոշումը կայացվել է Հայաստանի կողմից դրա բոլոր պայմանների բավարարման հիման վրա:

Միջոցները դեկտեմբերի 6-ին փոխանցվել են ֆինանսների նախարարության հաշվին:

Ընդհանուր առմամբ, հաշվի առնելով նախորդ տրանշները, Հայաստանին այսօրվա դրությամբ տրամադրվել է $300 մլն վարկ, որի նպատակն է աջակցել 2015-2017 թթ. ՀՀ կառավարության կողմից բարեփոխումների ծրագրի իրականացմանը:

Հիմնադրամի վարկը, մասնավորապես, ուղղված է Հայաստանում պետական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացմանը, ներդրումային միջավայրի բարելավմանն ու էներգետիկ շուկայի ազատականացմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում են նաեւ տնտեսության ապադոլարայնացմանն ու բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:
Դիտում՝ 9766
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai