Տոներին բանկերն ու մաքսակետերը, ըստ անհրաժեշտության, արտաժամյա կաշխատեն

07.12.2017 | 17:36 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ տոնական եւ նախատոնական օրերին առեւտրային բանկերը, մաքսատներն ու սննդի անվտանգության պետական ծառայության որոշ ստորաբաժանումներ, ըստ անհրաժեշտության, կաշխատեն արտաժամյա:

«Հաշվի առնելով այս ժամանակահատվածում արձանագրված եւ ակնկալվող ներմուծման, արտահանման ծավալների ու հաճախականության կտրուկ ընդլայնումը, դրանից բխող մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների մաքսային ձեւակերպումների եւ ծառայությունների մատուցման ծավալները՝ առաջացել է անհրաժեշտություն բոլոր մաքսատներում, ինչպես նաեւ սննդի անվտանգության պետական ծառայության համապատասխան ստորաբաժանումներում նախատեսել արտաժամյա գրաֆիկ՝ միաժամանակ ապահովելով մաքսատներում գործող առեւտրային բանկերի մասնաճյուղերում համապատասխան վճարումների արտաժամյա կատարման հնարավորություն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:


Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ նախկինում նման պրակտիկա եղել է բանկային համակարգում: Նա նշել է, որ կխոսի բանկերի հետ եւ, անհրաժեշտության դեպքում, կկազմակերպվի վերջինների արտաժամյա աշխատանքը:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում վարչապետը հանձնարարել էր պետական եկամուտների կոմիտեի նախագահին եւ առաջարկել ԿԲ նախագահին բոլոր մաքսատներում եւ առեւտրային բանկերում դեկտեմբերի 2-ից մինչեւ հունվարի 7-ը՝ շաբաթ, կիրակի եւ տոնական օրերին, սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն։
Դիտում՝ 3521
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai