ACBA Ticket-ն այսուհետ հասանելի է բանկի բոլոր մասնաճյուղերի համար

07.12.2017 | 15:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #ACBA Ticket
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը տեղեկացնում է, որ ACBA Ticket բջջային հավելվածի թարմացման եւ կատարելագործման աշխատանքների արդյունքում՝ այն արդեն գործում է բանկի բոլոր 58 մասնաճյուղերի համար:

ACBA Ticket բջջային հավելվածի միջոցով հնարավոր է նախապես գրանցվել  եւ սպասարկվել բանկի՝ հաճախորդին հարմար ցանկացած մասնաճյուղում, նախօրոք ընտրված օրը եւ ժամին։

«Հաշվի առնելով մասնաճյուղի ծանրաբեռնվածությունը՝ հավելվածը Ձեզ կառաջարկի հնարավոր առավել հարմար այլ ժամեր բանկի տվյալ մասնաճյուղ այցելելու համար: Հերթագրվելու ժամանակ հավելվածի միջոցով ստեղծվում է առցանց կտրոն, որի միջոցով Ձեզ կտրամադրվի քառանիշ կոդ։ Մասնաճյուղում անհրաժեշտ է մինչեւ Ձեր կողմից ընտրված ժամը մուտքագրել կոդը հերթերի կառավարման համակարգում»,- նշել են բանկում:

ACBA Ticket հավելվածը հասանելի է ինչպես Android, այնպես էլ  iOS օպերացիոն համակարգերի համար:

«Մենք շարունակաբար բարելավում ենք մեր սպասարկման համակարգը՝ հնարավորինս հարմարավետ դարձնելով այն հաճախորդների համար: Կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաներ՝ մենք անում ենք առավելագույնը, որպեսզի խնայենք Ձեր ժամանակը»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1921
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo