Հունվար-նոյեմբերին օդային ուղեւորահոսքն աճել է 21,8%-ով

06.12.2017 | 13:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Քաղավիացիա #«Զվարթնոց» #«Շիրակ»
Հայաստանի երկու օդանավակայանների ուղեւորահոսքը հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 2 347 265 մարդ, որը 21,8%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

Ինչպես հայտնել են ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում, նոյեմբերին երկու օդանավակայաններում ուղեւորահոսքը կազմել է 193 173 մարդ՝ 2016թ.  նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 13,1%-ով:

Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում նոյեմբերին ուղեւորահոսքը կազմել է 178 748 մարդ՝ 6%-ով գերազանցելով նախորդ տարվա նոյեմբեր ամսվա ցուցանիշը:

Իսկ հունվար-նոյեմբեր ամիսներին, 2016թ. նույն ամիսների համեմատ, «Զվարթնոց»-ում գրանցվել է ուղեւորահոսքի 17,7% աճ:

«Զվարթնոց»-ում 2017թ. հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումը կազմել է 20 573 տոննա ապրանք, որը 29,8%-ով գերազանցում է 2016թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում նոյեմբերին ուղեւորահոսքը կազմել է 14 425 մարդ: 2016թ. նույն ամսին ուղեւորահոսքը կազմել էր 2 175 մարդ:

«Շիրակ»-ում հունվար-նոյեմբեր ամիսներին ուղեւորահոսքը կազմել է 91 497 մարդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 9 864 մարդու փոխարեն:

«Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններում հունվար-նոյեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 18,7%-ով աճ են գրանցել նաեւ թռիչք- վայրէջքները:
Դիտում՝ 2134
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo