«Ֆիլիպ Մորրիս»-ն աջակցում է ՀՀ բուհերի հետազոտական նախաձեռնություններին

06.12.2017 | 13:01 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆիլիպ Մորրիս #R&D
«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն դեկտեմբերի 5-ին փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի եւ Երեւանի պետական համալսարանի հետ:

Պոլիտեխնիկի հետ կնքված հուշագրով ընկերությունը նախատեսում է քննարկել Հայաստանում հետազոտություններ եւ մշակումներ (R&D) իրականացնող կառույցի հիմնադրումը՝ ներառյալ Պոլիտեխնիկի տարածքում հետազոտական լաբորատորիաների ստեղծումը:

««Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն շահագրգռված է նաեւ քննարկելու իր համար հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կրթական եւ հետազոտական նախաձեռնությունների խթանման եւ զարգացման հնարավորությունները»,- նշել են ընկերությունում:

Հաջորդ հուշագրով «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն նախատեսում է ԵՊՀ-ի հետ քննարկել հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով կրթական եւ գիտահետազոտական նախաձեռնությունների իրականացմանն աջակցելը, որոնք կարող են ներառել մագիստրոսական եւ ասպիրանտական ծրագրերի ստեղծումը։


«Մենք չափազանց ոգեւորված ենք հայ տաղանդավոր երիտասարդ գիտնականներին համաշխարհային հեղինակություն վայելող ու իրենց ոլորտներում առաջատար գիտնականների հետ շփման հնարավորություն ընձեռելով։ Սա նշանավորում է մեր վստահությունն ու նվիրվածությունը երկրին, որտեղ մենք ապրում ու աշխատում ենք»,- նշել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Նատալիա Մայորովան։

Ընկերությունը հայտնել է իր պատրաստակամությունն ու հետաքրքրվածությունը՝ նպաստելու Հայաստանում բարձր որակի մարդկային կապիտալի ձեւավորմանը՝ հետազոտությունների ու մշակումների ոլորտում երկարաժամկետ գործունեություն ապահովելու միջոցով։

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը նախատեսում է Հայաստանի ուղղությամբ ընդլայնել հետազոտություններ եւ մշակումների ոլորտում իր գործունեությունը՝ հաշվի առնելով երկրի գիտական եւ տեխնոլոգիական ասպարեզում ունեցած փորձառությունը։


«Ֆիլիպ Մորրիս»-ի՝ Շվեյցարիայում եւ Սինգապուրում տեղակայված գիտահետազոտական կենտրոններում ներկայում կատարվում են հիմնարար ու կիրառական հետազոտություններ քիմիայի, կենսաբանության, ֆիզիկայի, մաթեմատիկայի, ճարտարագիտության, թերմոդինամիկայի եւ այլ ոլորտներում։
Դիտում՝ 9818
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai