Unistream-ը գործարկել է հավելված՝ բանկային քարտերով փոխանցումների համար

05.12.2017 | 18:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#Unistream
Գործարկվել է «Unistream Փոխանցումներ» մոբայլ հավելվածը, որի միջոցով կարելի է իրականացնել դրամական փոխանցումներ իրական ժամանակի ռեժիմով Ռուսաստանի տարածքում, դեպի ԱՊՀ երկրներ, Վրաստան եւ այլ երկրներ՝ ցանկացած բանկի Visa, Mastercard/Maestro, «Միր» քարտերի միջոցով:

Ինչպես նշել են Unistream-ում, գումարը կտրամադրվի կանխիկ Unistream դրամական փոխանցումների միջազգային վճարային համակարգի գրասենյակներում:
 
«Unistream Փոխանցումներ» հավելվածի նպատակն է առավելագույնս պարզեցնել բանկային քարտերով Unistream համակարգի միջոցով իրականացվող դրամական փոխանցումների  գործընթացը:

Հավելվածը հնարավորություն է տալիս պահպանելու մի քանի բանկային քարտերի տվյալներ, ձեւավորել փոխանցումները ստացողների ցուցակը, ծանոթանալ գործարքների պատմությանը եւ հետեւել կատարված փոխանցումների կարգավիճակին։ Փոխանցման կատարման մասին օգտատերը տեղեկանում է push ծանուցման միջոցով:

«Հավելվածը մշակելիս ձգտել ենք հաշվի առնել ֆինանսական ոլորտի հիմնական միտումները եւ ստեղծել հաճախորդի համար առավել հարմար եւ անվտանգ հավելված: Օգտատերերը կարող են ավտորիզացիա կատարել մատնահետքի միջոցով, ինչպես նաեւ նրանց համար հասանելի են այլ ժամանակակից ծառայություններ, այդ թվում`  գեոլոկացիայի ծառայությունը, որը ցույց է տալիս Unistream-ի մոտակա գրասենյակները, որտեղ կարելի է ստանալ փոխանցումը: Հավելվածի ինտերֆեյսը հասանելի է ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: Այն Unistream կայքում առկա առցանց փոխանցումների զարգացման շարունակությունն է»,- նշել է Unistream բանկի վարչության նախագահ Կիրիլ Պալչունը։

«Մոբյալ հավելվածը Unistream առցանց ծառայության զարգացման հերթական քայլն է` ուղղված հաճախորդների սպասարկման որակի բարձրացմանը: Հավելվածի միջոցով փոխանցումներ հնարավոր է կատարել դեպի 23 երկրներ։ Փոխանցված գումարը կարելի է ստանալ Unistream-ի կամ տվյալ երկրում գործող գործընկերների գրասենյակներում փոխանցումից անմիջապես հետո։ Հետագայում նախատեսվում է ավելացնել երկրների ցանկը եւ համալրել հավելվածի գործառույթներն այն ծառայություններով, որոնք պահանջված կլինեն հաճախորդների կողմից»,- ասված է հաղորդագրությունում:

Մոբայլ հավելվածը հասանելի է App Store-ում եւ Google Play Market-ում։
Դիտում՝ 4413
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo