Յունիբանկը հաջողությամբ անցել է SWIFT-ի ատեստավորումը

05.12.2017 | 17:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Յունիբանկ #SWIFT
Յունիբանկն առաջինը Հայաստանում հաջողությամբ անցել է SWIFT վճարային համակարգի կողմից մշակված անվտանգության պահանջներին համապատասխանության ատեստավորումը:

Ինչպես հայտնել են բանկում, Customer Security Controls Framework 1.0. ստանդարտը պարունակում է վերահսկողության պարտադիր եւ առաջարկվող տարրեր՝ ուղղված տեղեկատվական անվտանգության, կիբերանվտանգության բարձրացմանը, ինչպես նաեւ տեղեկատվական ենթակառուցվածքի պաշտպանմանը:

Այդ նպատակով SWIFT-ը մշակել է ատեստավորման գործընթաց, որը բանկերին անհրաժեշտ է անցնել մինչեւ 2017-ի ավարտը:

«Տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակ ապահովելու նպատակով՝ Յունիբանկը ցուցաբերում է համալիր մոտեցում եւ կիրառում տեղեկատվության պաշտպանման միայն նորագույն տեխնոլոգիաներ»,- ասված է հաղորդագրությունում:

Բանկում հիշեցրել են, որ ներդրել են ISO 27001:2013 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ, ինչպես նաեւ ստացել PCI DSS (PCI Data Security Standard) ստանդարտի պահանջներին համապատասխանելիության հավաստագիր:

Յունիբանկը հաջողությամբ անցել է նաեւ PCI PIN Security ստանդարտի պահանջներին համապատասխանության գործընթացը եւ ստացել հավաստագիր, որի առկայությունը երաշխավորում է, որ բանկում քարտերի PIN-կոդերի տրամադրման գործընթացն իրականացվում է Visa միջազգային վճարային համակարգի անվտանգության պահանջներին համապատասխան եւ փաստում է քարտերի միջոցով իրականացվող գործարքների բարձր պաշտպանվածությունը:
Դիտում՝ 8442
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai