Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը գործարկում է American Express SafeKey-ն Հայաստանում

05.12.2017 | 12:38 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ #American Express SafeKey
Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը հայտարարել է American Express SafeKey-ի գործարկման մասին:

Բանկում նշել են, որ SafeKey-ն ինտերնետային վճարումների ընթացքում զեղծարարության կանխարգելման միջոց է, որը հիմնված է միջազգային 3-D Secure ստանդարտի վրա եւ հատուկ ստեղծվել է American Express քարտեր սպասարկող առցանց առեւտրի կետերին ու քարտատերերին հնարավոր զեղծարարության վտանգներից պաշտպանելու համար:

SafeKey ծառայության ակտիվացման արդյունքում Հայաստանի առցանց առեւտրի եւ սպասարկման կետերը այսուհետ կարող են ընդունել ոչ միայն Հայաստանում, այլեւ արտերկրում թողարկված American Express քարտերը:

«Մենք ներկայացնում ենք SafeKey-ն մեր գործընկեր առեւտրի եւ սպասարկման կետերին, որոնք առաջարկում են օնլայն գնումներ Հայաստանում: SafeKey-ի շնորհիվ վճարումների անվտանգության մակարդակը բարձրանում է եւս մեկ աստիճանով: Սա հրաշալի հնարավորություն է քարտերի սպասարկման ոլորտում մեր բոլոր գործընկերների համար խրախուսելու ներկայիս հաճախորդներին իրականացնել իրենց վճարումներն առավել անվտանգ եղանակով՝ բարձրացնելով հաճախորդների վստահությունն ինտերնետային վճարումների նկատմամբ եւ խթանելով վաճառքների աճը»,- նշել է Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Օնլայն վճարումներ ընդունող առեւտրի կետերը կարող են գրանցվել եւ սկսել սպասարկել American Express քարտեր՝ լրացնելով համապատասխան հայտը բանկի կայքում։

Սպասարկման ակտիվացումից հետո առեւտրի կետերը կկարողանան տեղադրել American Express SafeKey-ի տարբերանշանն իրենց կայքի վճարումների կատարման բաժնում՝ գործառնությունների անվտանգության մասով հաճախորդների վստահությունը բարձրացնելու նպատակով: Ինտերնետային վճարումների գծով բանկի հետ համագործակցող առեւտրի եւ սպասարկման կետերի համար SafeKey ծառայությունն արդեն ակտիվացվել է:

«SafeKey-ն նաեւ հնարավորություն է ընձեռում American Express քարտատերերին իրականացնել առավել ապահով եւ անվտանգ օնլայն վճարումներ, քանի որ ծառայությունը ակտիվացրած ինտերնետային առեւտրի կետերում վճարումների իրականացման փուլում քարտատիրոջ բջջային հեռախոսին SMS հաղորդագրությամբ ուղարկվում է մեկանգամյա գաղտնաբառ, որը մուտքագրելուց հետո գործարքը հաստատվում է:  

SafeKey-ն ակտիվացվել է բոլոր American Express քարտատերերի համար, ուստի ծառայությունից օգտվելու համար բանկ դիմելու կամ այցելելու անհրաժեշտություն չկա: Այն դեպքում, երբ հաճախորդը փոխել է իր բջջային հեռախոսահամարը եւ դեռ չի տեղեկացրել բանկին այդ մասին, նա կարող է անել դա՝ զանգահարելով բանկի շուրջօրյա սպասարկման կենտրոն (010) 31 99 99 հեռախոսահամարով»,- ասված է հաղորդագրությունում:

Լրացուցիչ տեղեկությունների դեպքում կարելի է այցելել  www.americanexpress.am կայք:

Սկսած 2016-ից՝ Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկի կողմից թողարկվող American Express Gold եւ American Express Blue քարտերը չիպային են՝ համալրված առանց կոնտակտի տեխնոլոգիայով, ինչն ապահովում է անվտանգության առավել բարձր մակարդակ եւ հնարավորություն ընձեռում հաճախորդներին վճարումներն իրականացնել արագ եւ հարմարավետ եղանակով՝ խնայելով ժամանակն առանց կոնտակտի քարտեր սպասարկող տերմինալներով գործարքներ իրականացնելիս:
Դիտում՝ 1730
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը
iTel
Mediamax
Sport
Bravo