Եգիպտական ընկերությունը մտադիր է ՀՀ-ում հագուստի արտադրություն հիմնել

24.11.2017 | 12:50 Գլխավոր էջ / Նորություններ /
#Wassef Group #Սուրեն Կարայան #Ջոզեֆ Վասեֆ
Եգիպտոսի բամբակի եւ բամբակյա գործվածքեղենի արտադրության մեջ մասնագիտացած Wassef Group-ը մտադիր է Հայաստանի թեթեւ արդյունաբերության ոլորտում ընկերություն հիմնել:

Այս մասին նշել է ընկերության ղեկավար, սփյուռքահայ գործարար Ջոզեֆ Վասեֆը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ Երեւանում կայացած հանդիպման ժամանակ:

Գործարարի խոսքով՝ հայաստանյան աշխատուժն աշխարհում լավագույններից է, եւ հայ մասնագետներն իրենց գործի գիտակն են, ինչն էլ ավելի կհեշտացնի իրենց գործունեությունը։ Ներդրողը նշել է, որ կարող են 1000-ից ավելի աշխատատեղ ստեղծել։

Հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ նախարարության աջակցությամբ գործարարը կսկսի նախապատրաստական աշխատանքները եւ անհրաժեշտ ուսումնասիրությունները:

Wassef Group-ը մասնագիտացած է արտադրական բոլոր փուլերում՝ տրիկոտաժի ներկում, պտտվող, թվային եւ կտորային տպագրություն, ասեղնագործություն, ձեւավորում, կար եւ փաթեթավորում։ Այն արտադրանք է մատակարարում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշային ընկերություններին։
Դիտում՝ 2633
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai