«Լիդիանի» ծրագրերը ներկայացվել են միջազգային սիմպոզիումում

24.11.2017 | 12:15 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լիդիան Արմենիա»
«Լիդիան Արմենիա» ընկերության Կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը եւ Թրեվիք բնապահպանական խորհրդատուներ (TWC) բրիտանական ընկերության հիմնադիր Ջո Թրեվիքը Վաշինգտոնում կայացած Կենսաբազմազանության միջազգային սիմպոզիումում ներկայացրել են «Լիդիանի» կողմից իրականացվող ծրագրերը:  
 
Արմեն Ստեփանյանը ներկայացրել է Ամուլսարում կենսաբազմազանության վրա ազդեցությունների կառավարմանն ու մեղմացմանն ուղղված «Լիդիանի» նախաձեռնությունները, որոնք իրականացվում են միջազգային լավագույն փորձին հետեւելով: Ներկայացվել է նաեւ հանրային-մասնավոր համագործակցության արդյունքում հանքարդյունաբերության ոլորտում չափանիշների բարելավման փորձը:
 
Ջո Թրեվիքը, որը նաեւ կենսաբազմազանության խնդիրների շուրջ «Լիդիանի» հիմնական խորհրդատուներից է, ինչպես նաեւ Ջերմուկ ազգային պարկի ծրագրի գլխավոր միջազգային խորհրդականը, համանախագահել է միջազգային սիմպոզիումը՝ Ազդեցությունների գնահատման միջազգային ասոցիացիայի (IAIA), Բնության պահպանության միջազգային միության (IUCN) եւ Ինտեր-ամերիկան զարգացման բանկի (IDB) անունից:
 
Ջո Թրեվիքը եւ Արմեն Ստեփանյանը Ամուլսարում կենսաբազմազանության կառավարման մոտեցումները ներկայացրել են նաեւ Ազդեցությունների գնահատման միջազգային ասոցիացիայի (IAIA) Վաշինգտոնի մասնաճյուղում:
 
Կենսաբազմազանության մի շարք մասնագետներ համարում են, որ «Լիդիանի» մոտեցումը համապարփակ մեղմացման միջոցառումների մշակման եւ հազվագյուտ տեսակների պահպանության ուղղությամբ կարող է դառնալ օրինակելի հանքարդյունաբերության ոլորտում ընդհանրապես: Լավագույն օրինակը հազվագյուտ ալպիական բուսատեսակի` Մատնունի Ծիրանավորի պահպանության ու հետազտոտության ծրագիրն է, որ «Լիդիանը» իրականացնում է Հայաստանի Բուսաբանության ինստիտուտի եւ Քեմբրիջի համալսարանի Բուսաբանական այգու հետ համատեղ:
Դիտում՝ 6294
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai