Բազմաբնակարան շենքերից զվարճանքի ակումբները կտեղափոխվեն

23.11.2017 | 17:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կարեն Կարապետյան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին այսօր ներկայացվել է «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքում եւ մի շարք այլ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:

Այն մշակվել է ի կատարում վարչապետի՝ բազմաբնակարան շենքերում եւ դրանց անմիջական հարեւանությամբ գործող գիշերային ակումբների եւ զվարճանքի այլ օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու հանձնարարականի:

Օրենսդրական փաթեթի միջոցով ՀՀ օրենսդրությամբ առաջին անգամ տրվում են հանրապետությունում լայն տարածում ստացած առեւտրային ծառայությունների մի շարք օբյեկտների սահմանումներ, մասնավորապես, «հեստապարային ակումբ», «կարաոկե», «դիսկոտեկ»: Օրենքով հստակ սահմանվում է, որ նշված օբյեկտները, ինչպես նաեւ սաունան, բաղնիքը եւ շոգեբաղնիքը հանդիսանում են սահմանափակումների ենթակա օբյեկտներ եւ արգելվում է դրանց տեղակայումը բազմաբնակարան շենքի բնակելի եւ ոչ բնակելի տարածքում:

Օրենքով սահմանվել է նաեւ, որ նման օբյեկտների տեղակայմանը ներկայացվող ընդհանուր պահանջները սահմանվում են տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:

Կարեն Կարապետյանը հանձնարարել է օրենսդրական փաթեթը սեղմ ժամկետներում բերել վերջնական տեսքի եւ ներկայացնել կառավարության աշխատակազմ:  
Դիտում՝ 2684
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai