Հայկ Ալոյանը վերընտրվել է AmCham-ի տնօրենների խորհրդի կազմում

23.11.2017 | 16:30 Գլխավոր էջ / Նորություններ /
#«Լիդիան Արմենիա» #Հայկ Ալոյան
«Լիդիան Արմենիա»-ի գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը վերընտրվել է Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատի (AmCham) տնօրենների խորհրդի կազմում:
 
Հայաստանում Ամերիկայի առեւտրի պալատը (ՀԱԱՊ) (AmCham) անցած 17 տարիների ընթացքում որպես անկախ բիզնես ասոցիացիա կատարում է ամերիկյան բիզնեսի համախմբման հարթակի դերը՝ ներկայացնելով անդամ 121 կազմակերպությունների շահերը։

«Հայ-ամերիկյան առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման առումով հնարավոր չէ գերագնահատել AmCham-ի դերը։ Հայաստանում ամերիկյան բիզնեսի համախմբման եւ արդյունավետ համագործակցության կայացման առումով, այս կազմակերպությունը ներդրողների վստահության ապահովման եւ բիզնեսի համար բարենպաստ միջավայրի ձեւավորման ուղղությամբ մեծ աշխատանք է տարել։ «Լիդիանը»՝ որպես ամերիկյան եւ բրիտանական խոշորագույն ներդրող Հայաստանում, բարձր է գնահատում AmCham-ի ընտանիքում իր ներկայությունը, եւ ապագայում եւս նպաստելու է այս հարթակի առավել զարգացմանը եւ անդամ կազմակերպությունների հետ գործընկերային հարաբերությունների սերտացմանը»,- ասել է Հայկ Ալոյանը:
Դիտում՝ 3891
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai