Պետական պարտքի կառավարումն ավելի ճկուն կդառնա

23.11.2017 | 14:58 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վարդան Արամյան #պետպարտք
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Պետական պարտքի մասին» եւ «Բյուջետային համակարգի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերին:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի խոսքով՝ ներկայում հարկաբյուջետային քաղաքականության իրավակարգավորումները բավական կոշտ են, եւ նոր փոփոխություններն ուղղված են դրանց ճկունության բարձրացմանը:

Նախարարը նշել է, որ «գործող օրենսդրությամբ՝ պետական պարտքը ՀՆԱ-ի 50%-ն անցնելու դեպքում հաջորդ տարի բյուջեի պակասուրդը պետք է ծրագրվի նախորդ երեք տարիների ՀՆԱ-ի միջին ցուցանիշի 3%-ից ոչ ավելին, իսկ ՀՆԱ-ի 60%-ը գերազանցելու դեպքում պետական պարտքը դառնում է առոչինչ»:

«Սա խիստ կոշտ մոտեցում է: Մենք առաջարկում ենք նշել երեք շեմ՝ 40%, 50% եւ 60%: Եթե պարտքը ՀՆԱ-ի 40%-ից ավելին է, պետք է աշխատի այն նորմը, որ կապիտալ ծախսերը պետք է ավելին լինեն, քան պակասուրդը, եթե 50%-ից ավելին է, պայմանները պետք է ավելի կոշտացնել. գործում է առաջին նորմը, նաեւ կանոն է դրվում ընթացիկ ծախսերի աճի վրա: ՀՆԱ-ի 60%-ը գերազանցելու դեպքում կանոններն էլ ավելի են խստացվում եւ ընթացիկ ծախսերը կապվում են նաեւ ներքին եկամուտների հետ»,- ընդգծել է Վարդան Արամյանը:
Դիտում՝ 2423
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai